Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

06 Ապրիլ, 2021 22:49
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և  66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель  մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծը կոտրված վիճակում:  ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, որը,  բարեբախտաբար, չի տուժել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին