Կարևոր իրադարձություններ

Մխչյան գյուղում տուն է այրվել. տուժածներ չկան

06 Ապրիլ, 2021 21:27
Մխչյան գյուղում տուն է այրվել. տուժածներ չկան

Ապրիլի 6-ին, ժամը 20:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղում. այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:28-ին, մարել՝ 20:46: Այրվել է տունը՝ մոտ 50 քմ. տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին