Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում

06 Ապրիլ, 2021 20:50
Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի կարողությունն արդեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը․ նա պաշտոնապես ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում:

Եթե հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 780 մլն ԱՄՆ դոլար, ապա KKW Beauty կոսմետիկ ապրանքանիշի և Skims ներքնազգեստների արտադրության, ինչպես նաև ռեալիթի շոուի, մի շարք ներդրումների ու գործարքների շնորհիվ նրան հաջողվել է ավելացնել կարողությունը՝ հասցնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նա նաև ունի երեք անշարժ գույք Կասաբլանկայում, Disney-ի, Amazon-ի, Netflix-ի, Adidas բաժնետոմսեր, որոնք 2017 թվականի Սուրբ ծնունդին նվեր էր ստացել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից:

Forbes-ի միլիարդատերերի ցանկում Քարդաշյանն այս պահին 2755-րդ տեղում է: 

 

Լրահոս

Դիտել ավելին