Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի շենքերից մեկի տան խոհանոցում դուռը կողպվել ու չի բացվում, խոհանոցում մոտ 3 տարեկան երեխա է մնացել․ ահազանգ ԱՀ ԱԻՊԾ-ում

06 Ապրիլ, 2021 20:10
Ստեփանակերտի շենքերից մեկի տան խոհանոցում դուռը կողպվել ու չի բացվում, խոհանոցում մոտ 3 տարեկան երեխա է մնացել․ ահազանգ ԱՀ ԱԻՊԾ-ում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի տան խոհանոցում դուռը կողպվել ու չի բացվում, իսկ խոհանոցում մոտ 3 տարեկան երեխա է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը մեկնել է դեպքի վայր և օպերատիվ օգնություն ցուցաբերել ընտանիքին:

Նշենք, որ միայն այսօր ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում դռան բացման վերաբերյալ 4 կանչ է արձանագրվել, մեկ դեպք՝ վերելակի խափանման»:

Возможно, это изображение (ребенок, стоит и в помещении)

Возможно, это изображение (ребенок, стоит и в помещении)

 

Լրահոս

Դիտել ավելին