Կարևոր իրադարձություններ

ՀՀ Զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ. վարչապետ

06 Ապրիլ, 2021 20:01
ՀՀ Զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից սպառազինությամբ համալրումը համարում է առաջնահերթություն:

«Զինված ուժերում մենք արդեն սկսել ենք լայնածավալ բարեփոխումները՝ բնականաբար, հաշվի առնելով ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ոլորտում ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում: Իսկ փորձագետների մակարդակով անհրաժեշտ շփումներն արդեն հաստատվել են»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

«Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, և  Հայաստանը խիստ շահագրգռված է այդ հարցում»,- ընդգծել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին