Կարևոր իրադարձություններ

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

06 Ապրիլ, 2021 19:53
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է:

Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք բարեգործական կազմակերպությունների ու անհատների գործակցությամբ տրամադրվելու է 2 մլրդ 357 մլն ՀՀ դրամ:

Ստորին վերջույթների անդամահատում ունեցող 54 անձանց արդեն իսկ տրամադրվել է 59 բուժամարզական պրոթեզ:

15 անձի համար իրականացվելու է ձեռքի բազմաֆունկցիոնալ միոպրոթեզավորում (իսլանդական «Össur-Island» ընկերության ֆունկցիոնալ «Ilimb» պրոթեզների միջոցով):

Տնայցերի միջոցով իրականցվել է 113 զինծառայողի պրոթեզավորման և մասնագիտական կողմնորոշման կարիքների գնահատում:

Սահմանվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ»:

 

Լրահոս

Դիտել ավելին