Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը զինծառայողների կյանքին ու առողջությանը վնասների փոխհատուցմանը վերաբերվող նոր որոշում է ստորագրել

06 Ապրիլ, 2021 19:38
Փաշինյանը զինծառայողների կյանքին ու առողջությանը վնասների փոխհատուցմանը վերաբերվող նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ,  մասնավորապես ասված է․ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-502-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին