Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ դաշինքներ և կոալիցիաներ կազմելու հնարավորության մասին

06 Ապրիլ, 2021 18:30
Փաշինյանը՝  դաշինքներ և կոալիցիաներ կազմելու հնարավորության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հնարավոր կլինի խոսել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և այլ ուժերի միջև կոալիցիա կազմելու հնարավորության մասին միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ պատրաստվում է ընտրություններին, և այդ կապակցությամբ քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո», – ասել է Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին