Կարևոր իրադարձություններ

Պատվաստվելն ավելի անվտանգ է, քան վարակվելը․ ԱՆ

06 Ապրիլ, 2021 18:15
Պատվաստվելն ավելի անվտանգ է, քան վարակվելը․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Պատվաստվելն ավելի անվտանգ է, քան վարակվելը։

Պատվաստանյութերը օգնում են իմունային համակարգին ճանաչել թիրախավորված վիրուսը և ստեղծել դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ հակամարմիններ։

Պատվաստումից հետո օրգանիզմը պատրաստ է պայքարել վիրուսի դեմ՝ դրանով իսկ կանխելով հիվանդությունը:

Մարդկանց մեծ մասը, ովքեր վարակված են SARS-CoV-2-ով` ՔՈՎԻԴ-19 առաջացնող վիրուսով, առաջին մի քանի շաբաթվա ընթացքում զարգացնում են իմունային արձագանք, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան ուժեղ և կայուն է այդ իմունային արձագանքը, և ինչպես է այն տարբերվում տարբեր մարդկանց մոտ։

Նույնիսկ եթե նախկինում վարակվել եք ՔՈՎԻԴ-19-ով, պատվաստանյութը գործում է որպես իմունային համակարգը խթանող ուժեղացուցիչ։ Հայտնի են նաև SARS-CoV-2-ով կրկնակի վարակվածության դեպքեր, ինչն ավելի էական է դարձնում պատվաստումների դերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին