Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուբեն Վարդազարյանին. ԲԴԽ նախագահը կառույցի դիրքորոշումն է հայտնել դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ (տեսանյութ)

06 Ապրիլ, 2021 16:42
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուբեն Վարդազարյանին. ԲԴԽ նախագահը կառույցի դիրքորոշումն է հայտնել դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին