Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ինչ կենսագրություն ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը

06 Ապրիլ, 2021 16:17
Ինչ կենսագրություն ունի Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

Սուրեն Գրիգորյանը ծնվել է 1992թ. հունիսի 24-ին Երևանում:

2013թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը , 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2018թ.՝ ասպիրանտուրան: Իրավագիտության թեկնածու:

Մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղան» (2015թ., Դիլիջան) եւ «Արբիտրաժի օրեր Հայաստանում» (2016թ., Երեւան) ԵՄ եւ ԵԽ համատեղ ծրագրերին:

2014թ. հուլիս-հոկտեմբեր եղել է «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատուի օգնական, 2014-2016թթ.՝ նույն ընկերության իրավախորհրդատու, 2016-2017թթ.՝ ավագ իրավախորհրդատու: 2017-2018թթ.՝ «Concern Dialog» իրավաբանական ընկերության իրավաբան, 2018-2019թթ.՝ նույն ընկերության ավագ իրավաբան:

2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին