ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր Սևանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու։
Այն հարցին թե հնարավո՞ր է առաջիկա ընտրություններին մասնակցեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սաղաթելյանը պատասխանել է․ «Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք»։