Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր

06 Ապրիլ, 2021 15:27
Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (ՍենատՀանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում ասված է. «Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:

Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:

Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:

Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը

Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ»:

Լրահոս

Դիտել ավելին