Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Արցախում քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր

06 Ապրիլ, 2021 15:02
Արցախում քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր

Ապրիլի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին:

 

Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր:

Հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքներում կատարվել են փոփոխություններ:

Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշումների հիման վրա պետական եկամուտների կոմիտեի կողմից միջոցառումներ են իրականացվում: Դավիթ Պողոսյանը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, համաձայն որի՝ օկուպացված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամի չափով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ:

«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի համաձայն՝ 5603 հարկ վճարողներ ազատվել են ավելի քան 6 մլրդ 300 մլն դրամի չափով պարտավորություններից:

Ընթացքի մեջ են մի շարք այլ միջոցառումներ: Առաջիկա օրերին կմեկնարկի վճարված ձեռնարկատիրական վարկերի, փոխառությունների և դրանց սպասարկման համար տոկոսների չափով վճարված հարկերի գումարների 50 տոկոսի վերադարձման գործընթացը:

Արթուր Թովմասյանը կարևորել է հարկային բեռի թեթևացմանն ուղղված կառավարության ծրագրերը ու ընդգծել դրանք հետևողական իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին