Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Բագրատյանը կլինի «Իմ քայլի» ցուցակում. ինչ հույս ունի նախկին ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

06 Ապրիլ, 2021 09:03
Սերգեյ Բագրատյանը կլինի «Իմ քայլի» ցուցակում. ինչ հույս ունի նախկին ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կընդգրկվի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում:

Բագրատյանը, որն անգամ ԲՀԿ-ական լինելու ժամանակ չէր թաքցնում իր պրոիշխանական պահվածքը, խոստացել է աշխատել Վայոց ձորի մարզում՝ թերևս հույս ունենալով, որ ընտրությունների հաջող արդյունքի դեպքում կարող է վերանշանակվել մարզպետի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին