Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, առաջացել է տեղային ծխահարում

05 Ապրիլ, 2021 22:42
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, առաջացել է տեղային ծխահարում
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։

«Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս պահին երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին