Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր

05 Ապրիլ, 2021 20:23
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել` տեղեկացրել է նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Պարտավորություն ենք ստանձնել միավորել ջանքերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի որակի և պայմանների բարելավման, կրթության ու վերականգնողական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար։

Նպատակ ունենք օժանդակել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ քննարկել ենք նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման ուղղված արդյունավետ մեխանիզմների կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ խաղահրապարակների ներդրման գաղափարը, որից առաջինը տեղադրվելու է մանկատանը՝ մանկատան և հարակից թաղամասի երեխաների համար»,- գրել է նախարար Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում։

 

Լրահոս

Դիտել ավելին