Կարևոր իրադարձություններ

2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը. փոխվարչապետ

05 Ապրիլ, 2021 19:43
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը. փոխվարչապետ

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

2024թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը:
 Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։
 Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից:
Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ:
 Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանը պետք է հյուրընկալեր ժողովը 2021թ., սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, արդյունքում՝ Երևանում տարեկան ժողովը կկայանա 2024թ.:

Լրահոս

Դիտել ավելին