Կարևոր իրադարձություններ

Ընտրություններին կմասնակցեմ դաշինքով, հավանաբար, 2 կուսակցություն կլինի․ Քոչարյան

05 Ապրիլ, 2021 18:35
Ընտրություններին կմասնակցեմ դաշինքով, հավանաբար, 2 կուսակցություն կլինի․ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ղեկավարելով կուսակցությունների դաշինքը։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է ռուսական Առաջին ալիքի «Познер» հաղորդման հարցազրույցի ժամանակ։ Հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Կմասնակցեմ կուսակցությունների դաշինքը գլխավորելով, ամենայն հավանականությամբ՝ դա կլինի 2 կուսակցություն»,- հայտարարել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ կուսակցությունները դաշինք կկազմեն։

 

Լրահոս

Դիտել ավելին