Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    520

  • EUR

    608,5
    620,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

Հայփոստը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն

05 Ապրիլ, 2021 17:37
Հայփոստը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն

«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի որոշմամբ՝ Հայփոստը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն: Ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունը կկոչվի «Հայփոստ էյր»: Նախատեսվում է, որ «Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ:  «Հայփոստ էյր»-ը կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով:


«Հայփոստ» ընկերությունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի հնգամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ էյր» դուստր ընկերության հիմնումն է: Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: Նախատեսում ենք նաև «Հայփոստ էյր»-ում ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ»,- նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:  


«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

Լրահոս

Դիտել ավելին