Կարևոր իրադարձություններ

Ինչ են քննարկելու ՌԴ և ՀՀ ղեկավարներն ապրիլի 7-ին

05 Ապրիլ, 2021 17:10
Ինչ են քննարկելու ՌԴ և ՀՀ ղեկավարներն ապրիլի 7-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ի Մոսկվայում քննարկելու են նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, երկկողմ ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացները: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը և եվրասիական ինտեգրման ուղղությամբ փոխգործակցության հեռանկարները: Այս մասին ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Պուտինը Փաշինյանի հետ Մոսկվայում կքննարկի նաև ՀՀ և ՌԴ ռազմավարական դաշնակցության և գործընկերության զարգացման հարցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին