Կարևոր իրադարձություններ

Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավորը մտքեր փոխանակեցին պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ

05 Ապրիլ, 2021 15:21
Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավորը մտքեր փոխանակեցին պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ
Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:
 

Լրահոս

Դիտել ավելին