Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետն արձակուրդ է գնում

05 Ապրիլ, 2021 14:46
Գեղարքունիքի մարզպետն արձակուրդ է գնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այս տեղեկացնում է կառավարության կայքը:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 12-16-ը ներառյալ:

2. Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին