Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

04 Ապրիլ, 2021 19:57
Ողբերգական ավտովթար Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Ապրիլի 4-ին, ժամը 14։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ.), «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1963 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Թ․ Հ․-ն (ծնված 1991 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ։

Ա․ Հ․-ն (ծնված 1963 թ․) գիտակցության չգալով՝ մահացել է․ բժիշկները մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Լրահոս

Դիտել ավելին