Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ

04 Ապրիլ, 2021 10:16
Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք,

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:

Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում:

Աջակից և հովանի լինենք միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:

Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:

Աստված պահապան բոլորիս։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշված է ուղերձում։

Լրահոս

Դիտել ավելին