Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գյումրիում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

03 Ապրիլ, 2021 19:30
Հրդեհ Գյումրիում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Ապրիլի 3-ին, ժամը 13:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:16-ին, մարել՝ 14:59-ին։ Այրվել է Ղանդիլյան փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակը՝ գույքով (մոտ 18 քմ):

Լրահոս

Դիտել ավելին