«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Դեսպանի հետ քննարկել են հետպատերազմական իրողությունները, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման խնդիրը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ակտիվ դերակատարման հարցը։

Մարուքյանը միաժամանակ դեսպան Թրեյսիին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԼՀԿ դիրքորոշումը։