Կարևոր իրադարձություններ

«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

03 Ապրիլ, 2021 14:21
«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվել, որ Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները վկայում են, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ կարող էին կրակել ո՛չ հայկական տարածքից, ո՛չ էլ ՀՀ ԶՈւ-ից:

«Կարող են լինել, տարբեր կարծիքներ, Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։  Բայց կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,- նշել է Կոպիրկինը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին