Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի Թաղավարդ գյուղ (լուսանկարներ)

03 Ապրիլ, 2021 13:10
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի Թաղավարդ գյուղ (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) զինծառայողները Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայր են հասցրել մարդասիրական օգնություն, որը նվիրաբերել են Ռուսաստանի բարեգործական հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

«Մենք տեղի բնակչության հետ փոխգործակցում ենք դիմումների և թեժ գծի միջոցով: Լեռնային Ղարաբաղի բնակիչները հաճախ բարձրաձայնում են մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին: Դրանից ելնելով՝ մենք կապվում ենք շրջանների ղեկավարների հետ, ուսումնասիրում տեղի բնակչության կարիքները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերում», - մեջբերվում է ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսանդր Բելովի խոսքերը:

Ռուսաստանի զինված ուժերը կարիքավոր ընտանիքներին նվիրել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, գազի այրիչներ և այլ անհրաժեշտ գույք, որոնք հավաքվել են «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի կողմից: Առաջնային ախտորոշման հավաքածու է հանձնվել գյուղի բուժկետին, իսկ դպրոցներին՝ դասագրքեր և գեղարվեստական գրականություն:

Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում խաղաղապահները բարեգործական կազմակերպության հետ համատեղ հինգ մարդասիրական գործողություն են իրականացրել Ստեփանակերտում, Թաղավարդում, Խանաձախում և Ասկերանում:

Ավելի քան ինը տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ և բժշկական սարքավորումներ են հանձնվել այդ բնակավայրերի բնակիչներին:

 

Լրահոս

Դիտել ավելին