Կարևոր իրադարձություններ

Կոմանդոսն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է․ Տիգրան Ավինյան

03 Ապրիլ, 2021 11:23
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Կոմանդոսն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է․ Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։
Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ Մարդ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլորիս, և որից, որպես օրինակելի գործչի, պիտի սովորեն հաջորդ սերունդները»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին