Կարևոր իրադարձություններ

Քոչարյանը անձամբ կգլխավորի ցուցակը. ովքեր են լինելու երկրորդն ու երրորդը. «Ժամանակ»

03 Ապրիլ, 2021 08:44
Քոչարյանը անձամբ կգլխավորի ցուցակը. ովքեր են լինելու երկրորդն ու երրորդը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը անձամբ է գլխավորելու իր կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքի ցուցակը: Երկրորդը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, իսկ երրորդը նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Ցուցակում կլինեն նաև ներկա և նախկին կարկառուն ԲՀԿ-ականներ, ովքեր կմիանան Քոչարյանի թիմին՝ հայտարարելով, որ դեմ են Ծառուկյանի կողմից իրականացվող երկիմաստ քաղաքականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին