Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հանձնարարել է «դոսյեներ» հավաքել ցուցակից դուրս մնացող թիմակիցների դեմ. «Հրապարակ»

03 Ապրիլ, 2021 08:03
Փաշինյանը հանձնարարել է «դոսյեներ» հավաքել ցուցակից դուրս մնացող թիմակիցների դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախընտրական ցուցակը կազմելուն զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, հանձնարարել է Արսեն Թորոսյանին ու Տիգրան Ավինյանին՝ իրավապահ կառույցների միջոցով դոսյեներ հավաքել բոլոր այն իմքայլականների վրա, ում պատրաստվում են դուրս թողնել ցուցակից։ Իսկ դրանց թիվն անհամեմատ մեծ է լինելու։

Մեզ ասացին, որ որոշ պատգամավորների վրա արդեն «հաստ պապկաներ» կան, օրինակ՝ ունեցվածքի ձեռքբերման գործընթացում կասկածելի դրվագների։ Անունները, թե մասնավորապես ովքեր են առաջինը հայտնվելու ԱԱԾ թիրախում, չենք հրապարակում՝ մարդկանց չթիրախավորելու համար։ Այս գործընթացի իմաստն այն է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի ըմբոստանալ Փաշինյանի դեմ և չաշխատել ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին