Կարևոր իրադարձություններ

Ով ցանկանում է բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում աշխատել ուսուցիչ, արդեն կարող է ներկայացնել առցանց դիմում և հայտ․ Ժաննա Անդրեասյան

02 Ապրիլ, 2021 23:15
Ով ցանկանում է բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում աշխատել ուսուցիչ, արդեն կարող է ներկայացնել առցանց դիմում և հայտ․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչ աշխատելու օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղերը, արդեն կարող է https://kadrer.emis.am/ կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում և հայտ։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կայքում արդեն ներկայացված է ուսուցչի շուրջ 141 թափուր աշխատատեղ՝ տարբեր մարզերից և համայնքներից։

Այս կայքի միջոցով նախարարությունը վարելու է մասնագետների էլեկտրոնային շտեմարան, որի միջոցով փորձելու ենք օպերատիվ կերպով համալրել առաջացող թափուր տեղերը դպրոցներում։

Մանրամասները՝ https://escs.am/am/news/8348

Հիշեցնեմ, որ նրանք, ովքեր կցանկանան այս ձևաչափով դիմել և որպես ուսուցիչ գործուղվել ներկայացված համայնքներից որևէ մեկը, օգտվելու են սահմանված արտոնություններից։ Գործուղման հրամանը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=147248»։

 

Լրահոս

Դիտել ավելին