Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին (լուսանկար)

02 Ապրիլ, 2021 20:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին (լուսանկար)

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ 10+435 - կմ 11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո), ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ 

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ 

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

 

Լրահոս

Դիտել ավելին