Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԽ քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ քննարկվել են ընթացիկ խնդիրները

02 Ապրիլ, 2021 19:45
Արցախի ԱԽ քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ քննարկվել են ընթացիկ խնդիրները

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։

Ներկայացվել են շփման գծում առկա իրավիճակի մշտադիտարկման, ըստ անհրաժեշտության՝ օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի լուծման մեխանիզմներին վերաբերող նկատառումներ։ Քննարկվել են ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ պատասխանատուները ստացել են համապատասխան ցուցումներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին