Կարևոր իրադարձություններ

Դատարանը քննում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը

02 Ապրիլ, 2021 19:06
Դատարանը քննում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը։ 

Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Պաշտպանական կողմը պահանջում է նաև փոփոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը՝ այն վերացնելով կամ զգալիորեն նվազեցնելով դրա չափը։ Բացի այդ, փաստաբանները պահանջում են, որ մեղադրող կողմը գրավոր ներողություն խնդրի ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին