Կարևոր իրադարձություններ

Պատերազմը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայում`թե օդում, թե ցամաքում․ Ավինյան

02 Ապրիլ, 2021 18:58
Պատերազմը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայում`թե օդում, թե ցամաքում․ Ավինյան

«Սա մեծ կորուստ է մեզ համար: Կոմանդոսը, որպես օրինակ, պետք է ծառայի մեր զինված ուժերի համար, մեր զինծառայողների համար, և իր կերպարը, կարծում եմ, մեր պատմության մեջ տարիներով դաջված է մնալու»,- Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Պատասխանելով հարցին, թե հիմա քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որպեսզի Արցախին պատկանող տարածքները կրկին վերադարձվեն, կամ հիմա կա՞ այն տեսլականը, որ Կոմանդոսի երազած բանակը ձեւավորվի, փոխվարչապետն ասաց։

«Հիմա զինված ուժերի բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել, և պաշտպանության նախարարը գլխավորում է բարեփոխումների աշխատանքային խումբը: Կարծում եմ՝ մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները զինված ուժերի կազմակերպման բոլոր առումներով՝ և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի, և՛ թիկունքի»:

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին