Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել արցախյան երեք պատերազմների զոհերի հիշատակին

02 Ապրիլ, 2021 17:12
Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել արցախյան երեք պատերազմների զոհերի հիշատակին

Ապրիլյան պատերազմի 5-ամյա տարելիցի առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան երեք պատերազմներում նահատակված զոհերի հիշատակին: Այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից:

«Պատերազմը փաստացի չի ավարտվել, որովհետև դեռևս 2016թ-ից սկսվել էր հիբրիդային պատերազմ, իսկ 2020թ.աշնանը այն մտել էր ակտիվ ռազմական գործողությունների փուլ: Մինչև հիմա շարունակվող հուղարկավորությունները փաստում են, որ պարզապես այն տեղափոխվել է բոլորովին այլ՝ տեղեկատվական դաշտ, և որևէ երաշխիք չկա հնարավորության դեպքում այն ևս մեկ անգամ ռազմի դաշտ տեղափոխվելու: Ուստի պետք է միշտ սթափ ու զգոն լինենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին