Կարևոր իրադարձություններ

Խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի մարիխուանա․ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

02 Ապրիլ, 2021 15:53
Խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի մարիխուանա․ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Չարենցավանի ոստիկանները։

 

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի 73-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Մարտի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալի տան և նրա «ԻԺ-21251» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի՝ 119 գրամ մարիխուանա։
Ըստ 73-ամյա տղամարդու՝ հայտնաբերված թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին