ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է ապրիլի 7-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էին Երևանում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։
Կրեմլի ներկայացուցիչը հայտնեց, որ առաջին հերթին քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի դրույթների իրականացման ընթացքը, որը նոյեմբերին վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում:
Բացի այդ՝ քննարկվելու են Հայաստանում առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների և Անդրկովկասում տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված հարցեր: