Կարևոր իրադարձություններ

Ինչ են քննարկելու ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահն ապրիլի 7-ին. Կրեմլից մանրամասներ են հայտնել

02 Ապրիլ, 2021 15:13
Ինչ են քննարկելու ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահն ապրիլի 7-ին. Կրեմլից մանրամասներ են հայտնել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է ապրիլի 7-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էին Երևանում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։ 

Կրեմլի ներկայացուցիչը հայտնեց, որ առաջին հերթին քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի դրույթների իրականացման ընթացքը, որը նոյեմբերին վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում:

Բացի այդ՝ քննարկվելու են Հայաստանում առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների և Անդրկովկասում տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին