Կարևոր իրադարձություններ

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ

02 Ապրիլ, 2021 13:34
Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ

 Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ANF News-ը:

Պատգամավորները նամակում նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան տանում է բռնապետության ուղով՝ լռեցնելով ընդդիմադիր ու քննադատական ձայները, այդ թվում և լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին ու նրանց փոխարինելով կախյալ դատավորներով, բանտարկելով ակտիվիստների ու լրագրողների:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին