Կարևոր իրադարձություններ

Իրավաբանական ընկերությունների «Pravo.ru-300» ռեյտինգային համակարգում «AM»-ը ճանաչվել է համար առաջինը Հայաստանում

02 Ապրիլ, 2021 13:16
Հեղինակ՝ AM Law Firm
Իրավաբանական ընկերությունների «Pravo.ru-300» ռեյտինգային համակարգում «AM»-ը ճանաչվել է համար առաջինը Հայաստանում
Իրավաբանական ընկերությունների «Pravo.ru-300» ռեյտինգային համակարգում «AM»-ը ճանաչվել է համար առաջինը Հայաստանում, ընդ որում՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում գործող այս համակարգը ռեյտինգավորումը չի իրականացնում մրցակիցներից վճարներ գանձելով, ինչպես դա անում են համանման այլ կառույցներ
«AM» իրավաբանական ընկերությունը հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերությունների առաջին խմբի առաջին տեղում է ըստ «Pravo.ru-300»-ի, որը Pravo.ru-300 International-ի փորձագետների կողմից կազմված ռուսական ամենահեղինակավոր իրավաբանական վարկանիշավորումն իրականացնողն է:
«Pravo.ru-300»-ի փորձագետները վարկանիշավորումն իրականացնելիս հաշվի են առել ընկերության աշխատանքային փորձը, հեղինակությունը, մատուցած ծառայությունների որակը, տարբեր ընկերությունների կողմից ստացած մրցանակները, տարածաշրջանում գործող այլ իրավաբանական ընկերությունների կարծիքներն ու գնահատականները:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը խոսելով ընկերության մասին ընդգծել է, որ «AM»-ը հիմնականում աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ: «Գործնականում ամբողջ իրավաբանական շուկան Հայաստանում զբաղեցնում են տեղական ընկերություններն ու մասնավոր փաստաբաններն ու իրավաբանները։ Վերջիններիս առավել հաճախ դիմում են քաղաքացիները, իսկ եղական փաստաբանական գրասենյակների հաճախորդները սովորաբար բիզնես ոլորտի և օտարերկրյա հոլդինգների ներկայացուցիչներն են»:
«AM» իրավաբանական ընկերությունը «Pravo.ru-300»-ի կողմից երաշխավորվել է բիզնեսի իրավաբանական ուղեկցման, ընդհանուր իրավական հարցերի, վեճերի լուծման, մտավոր սեփականության, IT/ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, աշխատանքային իրավունքի, իրավաբանական անձանց վերակազմակերպման ու սնանկության ոլորտում ծառայությունների մատուցման համար:

Լրահոս

Դիտել ավելին