Կարևոր իրադարձություններ

Ճանապարհն իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները․ Հայկ Մարությանն այցելել է շինհրապարակ (տեսանյութ)

02 Ապրիլ, 2021 12:21
Հեղինակ՝ Հայկ Մարության
Ճանապարհն իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները․ Հայկ Մարությանն այցելել է շինհրապարակ (տեսանյութ)

«Այցելեցի Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացա աշխատանքների ընթացքին: Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնեղ հինգերորդ կամուրջը: Աշխատանքները ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,- գրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին