Կարևոր իրադարձություններ

Թուրքիան սպառնում է տարածաշրջանային նոր լարվածությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

02 Ապրիլ, 2021 09:45
Թուրքիան սպառնում է տարածաշրջանային նոր լարվածությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Եթե Թուրքիան, արհամարհելով համաշխարհային հանրության և առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների կարծիքը, պատերազմ է հրահրում Արցախում և տեղի բնակչության դեմ օգտագործում սիրիական ջիհադական կազմակերպությունների զինյալներին ու իր բանակի ստորաբաժանումները, ապա այն օրինաչափ հակազդեցության էր հանգեցնելու: Կանխատեսելի էր, որ արցախյան պատերազմի հետևանքով մեկնարկելու էին Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացները, որը և տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երեք պետություններում՝ Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում: Մյուս կողմից՝ լիովին սպասելի էր, որ ԱՄՆ-ը սեղմելու է Թուրքիայի զգայուն կետին՝ օրակարգ բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին