Կարևոր իրադարձություններ

Դրամի կայունացումը՝ ապրիլի վերջից. «Ժամանակ»

02 Ապրիլ, 2021 09:03
Դրամի կայունացումը՝ ապրիլի վերջից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Անկախ բոլոր կանխատեսումներից, որ ապրիլ ամսին դրամի արժեզրկման գործընթացը կկանգնի ու անգամ որոշակի կայունացում կնկատվի, դոլարը շարունակում է արժևորվել։ Երեկ արդեն 1 դոլարը արժեր 530 դրամ։

Ֆինանսական շուկայի մասնագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դրամի արժեզրկման համար մի շարք գործոններ են դեր խաղում, բայց հիմնական գործոնը արտարժույթի նկատմամբ առաջարկն ու պահանջարկն է։

«Տվյալ դեպքում ավելի հավանական է, որ կա ավելի շատ պահանջարկ, քան առաջարկ։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ապրիլի վերջին արդեն կայունություն կգնա»,- ասաց Կայֆաջյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին