Կարևոր իրադարձություններ

ԱԱՀ-ի կիրառումն ավելորդ բեռ է դառնալու ոչ միայն համակարգի, այլև` քաղաքացիների համար․ նախարարությունը քննարկում է իրականացրել

02 Ապրիլ, 2021 00:16
ԱԱՀ-ի կիրառումն ավելորդ բեռ է դառնալու ոչ միայն համակարգի, այլև` քաղաքացիների համար․ նախարարությունը քննարկում է իրականացրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է հանրապետությունում գործող բժշկական կենտրոնների ղեկավարների և ֆինանսական մասի պատասխանատուների հետ: Այս մասին հյատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հանդիպման նպատակն առողջապահության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրարկման և հնարավոր հետևանքների վերաբերյալ մասնագիտական քննարկումն էր:

Նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը և նշել,- «Բոլորս գիտենք, որ քննարկվող նախագիծն առավել խորը արմատներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ հարցադրումներ են առաջ բերում, մասնավորապես՝ անհրաժեշտություն կա արդյո՞ք, որ բժշկական ծառայություններն ազատված լինեն ավելացված արժեքի հարկից, արդյո՞ք դա նպատակահարմար և արդյունավետ է: Ուստի քննարկումները շատ կարևոր են` ձևավորելու ոլորտի դիրքորոշումը, ինչպես նաև հանդես գալու մեկ միասնական ճակատով»:

Հանդիպմանը «Ավելացված արժեքի կիրառումը բժշկական ծառայությունների նկատմամբ. Հիմանական ռիսկերը» զեկույցով հանդես է եկել առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը:

Փորձագետի կարծիքով եկամտային հարկի համահարթեցման և եկամտային հարկի համահարթ տոկոսաչափ ունեցող երկրների դեպքում առավել զգայուն է դառնում վերջնական սպառման ապրանքների, ծառայությունների համար անուղղակի հարկի կիրառումը:

«Առողջապահական ծառայությունների սպառումը մեծամասամբ (ավելի քան 95% դեպքերում) պայմանավորված է բժշկական ցուցումներով՝ անկախ եկամտի այս կամ այն խմբին պատկանելուց, իսկ անուղղակի հարկերի վճարումը իրականացվում է վերջնական սպառողների կողմից և այստեղ տարբեր չափի եկամուտներ ունեցող քաղաքացիները վճարում են հավասարաչափ»,-ասել է Խարազյանը:

Վերջում ոլորտի պատասխանատուները նկատել են` ԱԱՀ-ի կիրառումն ավելորդ բեռ է դառնալու ոչ միայն համակարգի, այլև` քաղաքացիների համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին