Կարևոր իրադարձություններ

Զախարովան՝ Արցախում կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի մասին

01 Ապրիլ, 2021 21:35
Զախարովան՝ Արցախում կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի մասին

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային ու կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր սկզբունքային դիրքորոշման համաձայն՝ մենք հանդես ենք գալիս որպես Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային կրոնական օբյեկտների պահպանման կողմնակից: Հաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը: Յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ մենք պահում ենք կապը կողմերի հետ»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին