Կարևոր իրադարձություններ

Հադրութի շրջանի բնակիչներին հումանիտար օգնություն է տրամադրվել․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

01 Ապրիլ, 2021 20:57
Հադրութի շրջանի բնակիչներին հումանիտար օգնություն է տրամադրվել․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ:

ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը տրամադրվել է ըստ ընտանիքի կազմի:

«Շնորհակալության խոսքերի հետ մեկտեղ, համայնքների ղեկավարները նաև իրենց երախտիքի խոսքն են հայտնել բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին բնակության վայրն ու սեփական ամեն ինչ կորցրած բնակիչների կողքին են:

Հադրութցիները նաև Արցախի փրկարարներին են շնորհակալ՝ ռազմագործողությունների ընթացքում և հետո՝ անձնուրաց ծառայության համար»,- նշված է հաղորդագրությունում:

Возможно, это изображение (2 человека)

Возможно, это изображение (один или несколько человек и на открытом воздухе)

 

Լրահոս

Դիտել ավելին