Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ձեր երեխաները դա զգան, որ իրենց արածը գնահատվում է պետության կողմից․ նախագահը՝ «Զինվորի ծնող» նախաձեռնության ներկայացուցիչներին

01 Ապրիլ, 2021 18:13
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ձեր երեխաները դա զգան, որ իրենց արածը գնահատվում է պետության կողմից․ նախագահը՝ «Զինվորի ծնող» նախաձեռնության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողների: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են Հանրապետության նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ նախագահն իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում աջակցի դրանց լուծմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել աջակցելու համար: «Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանք դա զգան և հասկանան, որ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին